Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցներում խոր փոսեր են գոյացել, որոնք խոչընդոտում են երթեւեկությանը։
Ամեն տարի Նինոծմինդա քաղաքում ավելանում է փողոցների ասֆալտապատումը, սակայն միաժամանակ քաղաքի կենտրոնական փողոցներում նոր փոսեր են հայտնվում, որոնք խանգարում են մեքենաների շարժին։
Ռադիո Nor-ն առաջին կամ երկրորդ անգամը չէ, որ քաղաքապետարանին տեղեկացնում է այս խնդրի մասին։
Հատկապես խորը փոսեր և ճաքեր են նկատվում Ազատության, Սպանդարյան, Տերյան, Պուշկին փողոցներում։
Բնակիչների խոսքով. «Փոսերը վերանորոգելու համար մեծ գումարներ չեն պահանջվում. Կարող են արագ կազմակերպել այս ամենը և միանգամից լուծել խնդիրը։ Այս ճանապարհներին շատ մեքենաներ են վնասվում, եթե այսօր դրանք շտկեն, վաղը նորից կվնասվեն»:
Հիշեցնենք, որ այս տարի տեղական բյուջեից 300.000 լարի է հատկացվել քաղաքի փողոցներում և ասֆալտապատ ճանապարհներին դեպի քաղաքապետարանի գյուղերի փոսերի վերանորոգման համար։ Ապրիլի 5-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը մրցույթ է հայտարարել։ Մրցույթը կավարտվի ապրիլի 26-ին ժամը 14:00-ին։