Բորջոմիում ՃՏՊ-ի հետևանքով կին է տուժել

Բորջոմիում ՃՏՊ-ի հետևանքով կին է տուժել

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Բորջոմիում, «Մծվանե մոնաստերի» վանքի մոտ ավտովթար է տեղի ունեցել։ Վթարի հետեւանքով 50-ամյա կին է տուժել։

«Բորջոմի» հեռուստաընկերության տվյալներով՝ ավտոմեքենան, հավանաբար, բախվել է մոտակա ռեստորանի ամբարտակին, իսկ հետո՝ բեռնատարին։ Ականատեսների վկայությամբ տուժել է մինչև 50 տարեկան մի կին, ում շտապօգնության խումբը տեղափոխել է Բորջոմիի «Ջեո Հոսպիտալս» բժշկական կենտրոն։

«Հարավային Դարպասին» Բորջոմիի «Ջեո Հոսպիտալս» բժշկական կենտրոնից հայտնել են, որ կլինիկա է ընդունվել միջին տարիքի մի կին, ով այս պահին հետազոտվում է։

«Հիվանդանոց է տեղափոխվել միջին տարիքի մի կին, ով ցավեր ունի գլխի և ձախ ուսի հատվածում, ռենտգեն հետազոտության համաձայն վնասվածքի հետքեր չի երևում, կատարվում են համապատասխան հետազոտություններ։ Հիվանդն այս փուլում ադեկվատ է»,- մեզ հետ զրույցում ասաց կլինիկայի տնօրեն Գելա Օրվելաշվիլին։