Կաթի գների տատանումներն ու բնակիչների բողոքը

Կաթի գների տատանումներն ու բնակիչների  բողոքը

Նինոծմինդայի շրջանում հիմնական եկամտի աղբյուր է հանդիսանում անասնապահությունը, սակայն այսօրվա դրությամբ բնակիչները չեն կարողանում իրենց գյուղատնտեսական ապրանքը իրացնել հարմար գներով: Կաթի գների անկումը արդեն որոշ ժամանակ է մեծ աղմուկ է բարձրացնում Նինոծմինդայի բնակչության շրջանում:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի բնակիչները դարձյալ իրենց դժգոհությունը հայտնեցին կապված կաթի ցածր գների հետ։ Բնակիչների խոսքով․ «Կես լիտր հանքային ջուրը արժե 1,50 լարի, իսկ 1 լիտր կաթը արժե 1,20 լարի։ Ժողովուրդը իրենց կատարած չարչարանքի դիմաց կարելի է ասել կաթը տալիս են ձրի։ Ղեկավարությունը ընդհանրապես չի մտածում թե ինչով պետք է ապրի ժողովուրդը»:

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Կաթի գների տատանումներն ու բնակիչների բողոքը

NOR ռադիոկայանի տվյալներով Նինոծմինդայի մնացած գյուղերում գնային պատկերը այսպիսին է.

  • Սաթխայում կաթի գինը արժե 1,20 լարի:
  • Հեշտիայի գյուղական համայնքում կաթի գինը արժե 1,20 լարի։
  • Փարվանայում արժե՝ 1,20 լարի:
  • Փոկա գյուղում` կաթը արժե 1,20 լարի:
  • Գոնդուրայի համայնքում` 1,20 լարի:
  • Մեծ Արագյալ գյուղում՝ կաթը արժե 1,40 լարի։
  • Ջիգրաշեն գյուղում կաթի գինը նույնպես արժե 1,20 լարի:
  • Փոքր Խանչալիում՝ կաթը արժե 1,20 լարի։
  • Մեծ Խանչալի գյուղում բնակիչները կաթը վաճառում են 1,20 լարիով։
  • Հոկտեմբերի 1 -ով, Գորելովկայի գյուղական համայնքում կաթը վաճառում են 1,40 լարիով։

Հիշեցնենք, որ ապրիլի 3 -ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկայի գյուղական համայնքի 5 գյուղերի(Օրլովկա, Եֆրեմովկա, Սպասովկա, Սամեբա, Ժդանովակն) բնակիչներ հավաքվել էին Գորելովկա գյուղի կենտրոնում եւ բողոքում էին կաթի գների նվազման դեմ: Թորիա գյուղի բնակիչները նույնպես կաթը մի քանի օր չեն վաճառել, պահանջելով գների բարձրացում: Չնայած բողոքի ակցիան սկսվել էր Գորելովկայի համայնքից, սակայն կաթի գինը այդպես էլ չբարձրացավ:

Կարդացեք նաեւ՝