Հունաստանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Հունաստանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Հունաստանի մայրցամաքում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պերիստերիոն քաղաքից 77 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 139 հազար մարդ։ Օջախն ընկել է 2 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ shantnews.am