Երկրաշարժ՝ Հնդկաստանի և Նեպալի սահմանին

Երկրաշարժ՝ Հնդկաստանի և Նեպալի սահմանին

Հնդկաստանի և Նեպալի սահմանին 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվել է Նեպալի մոտ 9 հազար բնակչությամբ Ջումլա քաղաքից 36 կմ հարավ-արևելք և Հնդկաստանի Բահրայչ քաղաքից 166 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 182 հազար մարդ։

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին, Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում շենքեր են ցնցվել։ Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ 1in.am