Վրաստանի քաղաքացին բեռնատարով«Ղոչի աղբյուր»-ի մոտ կողաշրջվել է

Վրաստանի քաղաքացին բեռնատարով«Ղոչի աղբյուր»-ի մոտ կողաշրջվել է

Նոյեմբերի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Աշոցքի վարչական տարածքում Վրաստանի հանրապետության քաղաքացի 61-ամյա Վալերա Ս.-ն, իր վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով «Ղոչի աղբյուր» հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Հայտնում է Shamshyan.com– ը;

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, վարորդը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: