Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի ազատ ոճի ըմբշամարտի մարզիկները Գանձա գյուղից հերթական անգամ վերադարձել են հաղթանակով։
2023 թվականի նոյեմբերի 3-5-ը Գանձա գյուղի մարզիկները Բաթումի քաղաքում մասնակցեցին Կակալաձեի անվան հանրապետական բաց մրցաշարին։
35 կգ քաշային կարգում հաջողության է հասել ազատ ոճային Մուրադ Ղարիբյանը՝ նվաճելով ոսկե մեդալ։ 35 կգ քաշային կարգում Աշիկ Կարապետյանը նվաճեց երկրորդ տեղը։ Եվ կրկին հաղթանակով ու մեդալներով վերադարձան տուն՝ հաստատելով իրենց գերազանց մարզական պատրաստվածությունը։
Ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ Ռուբեն Պողոսյանը նշեց, որ մեր մարզիկները շատ հաջող հանդես եկաան. Այս երկու մեդալները եւս մեկ հաստատում էր, որ Նինոծմինդայի մարզադպրոցը տալիս է տաղանդավոր և նվիրյալ մարզիկներ, ովքեր ունակ են հանդես գալ ամենաբարձր մակարդակով: Այս երիտասարդ ըմբիշները հպարտություն և ոգեշնչում են իրենց համայնքին, իսկ նրանց հաջողությունները դառնում են մոտիվացիա գալիք սերունդների համար: Մենք հպարտանում ենք այս մարզիկներով և անհամբեր սպասում ենք ապագայում նոր հաղթանակների։
Ռուբեն Պողոսյանը հավելեց նաեւ, որ «մենք շատ ձեռքբերումներ ունենք. Մեր մարզիկները մասնակցել են աշխարհի առաջնությանը, Վրաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են Եվրոպայի մեդալակիրներ են և հանրապետական մրցումների չեմպիոններ» ։