14-ամյա աղջկա բռնաբարության դեպք Արեւմտյան Վրաստանում

14-ամյա աղջկա բռնաբարության դեպք Արեւմտյան Վրաստանում

Վրաստանի արևմուտքում գտնվող Օզուրգեթիում 14-ամյա աղջկան բռնաբարելու մեղադրանքով 33-ամյա տղամարդ է ձերբակալել։

Սկզբում գործը քննվել է «Անչափահասի նկատմամբ անպարկեշտ գործողություններ» հոդվածով։ Փորձագետի եզրակացությունից հետո, որ դեռահասի նկատմամբ սեռական բռնություն է տեղի ունեցել, գործը վերաորակվել է որպես «Բռնաբարություն»։

«Ռուսթավի 2» հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալվածը կապված է գողական աշխարհի հետ և նախկինում դատապարտվել է Վրաստանում՝ 2010 թվականին 24-ամյա երիտասարդի սպանության համար։

Հեռուստաալիքի տվյալներով՝ տղամարդը եկել է տուժածի ընտանիք՝ հողամաս գնելու։ Դեռահասը պնդում է, որ տղամարդը բռնաբարել է իրեն, սակայն կալանավորը հերքում է մեղադրանքները։