Բաթումիում 21-ամյա աղջիկը վրաերթի է ենթարկվել և տեղում մահացել

Բաթումիում 21-ամյա աղջիկը վրաերթի է ենթարկվել և տեղում մահացել

Բաթումիում 21-ամյա աղջիկը ճանապարհն անցնելիս վրաերթի է ենթարկվել և մահացե, մեկ մարդ ձերբակալվել է:

Նոյեմբերի 7-ին Բաթումիում Ֆրիդոն Խալվաշի փողոցում ավտովթարի հետևանքով մահացել է 21-ամյա Ինեսա Ցեցխաձեն, ով Խուլոյի մունիցիպալիտետի Չաո գյուղից էր և սովորում էր երկրորդ կուրսում։ Աղջիկը փողոցն անցնելիս է եղել, երբ մեքենան հարվածել է նրան: Դեպքի վայր ժամանած խումբը կնոջը գտել է արդեն մահացած։

Երիտասարդ աղջկա ողբերգական մահվանը սոցիալական ցանցերում արձագանքել են նրա ընկերներն ու համագյուղացիները։ Ասում են, որ որպես օրինակ մեծացած հինգ երեխաների մեջ Ինեսա Ցեցկլաձեն չորրորդ երեխան էր, որին գյուղում սիրում էին բոլորը։ 21-ամյա աղջիկը հաջողությամբ ավարտել է դպրոցը և ընդունվել համալսարան սովորել :

Միջադեպի պատճառով ՆԳՆ աշխատակիցները մեկ անձի են ձերբակալել։