Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից․
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի բնակիչները իրենց դժգոհությունը հայտնեցին, գյուղում կենդանիների համար հատկացված ջրամբարում ջրի սակավությունից։
«Ջրամբարը կառուցեցին, 100 մ երկարությամբ խողովակն էլ տեղադրեցին, որտեղից պետք է ջուրը լցվեր ջրամբար։ Սակայն ջրամբարում ոչ ջուր է լցվում, ոչ էլ ջուր կա։ 12 000 լարին կարելի է ասել անտեղի ծաղսվեց»,- նշեցին Ղաուրմայի բնակիչները։
Այս հարցի շուրջ զրուցեցինք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ։
Նրա խոսքով․ «Ղաուրմայի կենդանիների համար նախատեսված ջրամբարը կառուցվել է 2021 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրով, որը որոշվել է բնակչության մեծամասնության կողմից։ Մենք, ինչպես նաև բնակչության մի մասը այն ժամանակ առաջարկում էր գումարը ծախսել այլ աշխատանքների համար, կամ ջրամբարը կառուցել մեկ այլ տեղում։ Քանի որ արհեստական ջրամբարի համար հարկավոր է ինքնահոս ջուր, իսկ ջրամբարում կուտակվում է միայն անձրեւներից հետո, որը նույնպես շատ քիչ է։ Այս պահի դրությամբ չկա ոչ մի տեսակի նախագիծ, որտեղ կարող ենք թեկուզ խողովակների միջոցով ջուրը հասցնել ջրամբար»։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Հիշեցնեք, որ 2021 թվականին Ղաուրմա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում կառուցվել էր ջրամբար՝ կենդանիների խմելու ջրի համար, որի գումարը կազմում էր 12 000 լարի:
Կարդացեք նաև՝