Ուչմանայում կենդանիների համար հատկացված ջրամբարում ջուրը սակավ է

Ուչմանայում կենդանիների համար հատկացված ջրամբարում ջուրը սակավ է

2020 թվականին Նինոծմինդայի շրջանի Ուչմանա գյուղում «Աջակցություն գյուղին» ծրագրով կառուցվել էր կենդանիների համար նախատեսված արհեստական ջրամբար:

Բնակիչների խոսքով՝ ջրամբարի ցամաքելու գլխավոր պատճառներից մեկը հանդիսանում է չորայնությունը: Բայց ջրամբարում ջուրը սակավ է, քանի որ կուտակվում է միայն ձնհալից եւ անձրեւից հետո: Կենդանիները ամբողջ օրվա ընթացքում ջուր չեն խմում, որն էլ պատճառ է հանդիսանում կաթնատվության պակասելուն:

Կենդանիների համար նախատեսված ջրամբարի հարցի վերաբերյալ NOR ռադիոկայանը զրուցեց պատգամավոր Սամվել Դարբինյանի հետ:

Սամվել Դարբինյանը ասաց.«Կենդանիների համար նախատեսված արհեստական ջրամբարի ջրամատակարարումը հաշվարկված է ձնհալի եւ անձրեւի հավաքված ջրով: Ինչպես նաեւ որոշել ենք ժամանակ առ ժամանակ գյուղի «Պաղ աղբյուր» կոչվող խմելու ջրի մի մասը տեղափոխել ջրամբար: Ուչմանա գյուղից դուրս գտնվող մեր համագյուղացիների աջակցությամբ այդ ջրատար գիծը կհասցնենք ջրամբարին: Մեր համագյուղացիների նախաձեռնությանը պետական ծրագրով ավելացել է մոտ 1500 լարի՝ խողովակները ձեռք բերելու եւ ջուրը ջրամբար հասցնելու համար»:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Ուչմանայում կենդանիների համար հատկացված ջրամբարում ջուրը սակավ է