Գաղթի ճանապարհին մահացած Կարինեն 3 երեխաների մայր էր

Գաղթի ճանապարհին մահացած Կարինեն 3 երեխաների մայր էր

Արցախից Հայաստան գաղթի ճանապարհին բազմաթիվ մահեր են գրանցվել։ Նրանցից մեկն էլ 44-ամյա Կարինե Ղուլյանն է, որը մահացել է ավտովթարից։ Դեպքից արդեն 40 օր է անցել, հարազատներն այցելել են աղջկա շիրիմին։

Oragir.News-ի հետ զրույցում Կարինեի հարազատներից մեկն ասաց․ «Իրար հետևից 2 բեռնատար ավտոմեքենաներ էին կանգնած, վերևինը գլորվեց, այդ պահին էլ Կարինեն դուրս էր եկել մեքենայից։ Կարինեն մեքենայի տակ ընկավ ու մահացավ։ Նա 3 անչափահաս տղա ունի»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ գաղթի ճանապարհին 64 արցախցի է մահացել, մեկը սթրեսից, մյուսը թերսնումից, երրորդն էլ ավտովթարից։

Քանի որ մեքենարներն իրար շատ մոտ էին ու հազիվ էին շարժվում, իսկ ճանապարհի մեծ մասը սարն ի վեր էր, ավտովթարներ շատ էին լիունում։

ORAGIR.NEWS