«Արևներ», «Գանձեր» և «Արաքս» համույթների հաշվետու համերգը մշակույթի կենտրոնում

«Արևներ», «Գանձեր» և «Արաքս» համույթների հաշվետու համերգը մշակույթի կենտրոնում

Այսօր՝ նոյեմբերի 11 -ին, Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Օրոջալարի «Արևներ», Գանձայի «Գանձեր» և Մեծ Արագյալի «Արաքս» պարային համույթների հաշվետու համերգը։

Պարային համույթները հանդիսատեսի դատին հանձնեցին մի քանի ամիսների ընթացքում իրենց կատարած աշխատանքը։ Երեխաների պարուսույցն է՝ Աստղիկ Հարությունյանը, ով նաև հանդիսանում է Գանձայի մշակույթի տան գեղարվեստական մասի ղեկավար։

Համերգի վերջում ելույթով հանդես եկավ Նինոծմինդայի քաղաքապետարանի հուշարձանների պաշտպանության, սպորտի, մշակույթի, տուրիզմի զարգացման եւ գենդերային հավասարության բաժնի պետ Լևոն Վարդանյանը, շնորհավորելով պարուսույցին և մասնակիցներին:

Ծնողները նույնպես իրենց շնորհակալական խոսքը հայտնեցին պարուսույցին։ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կարդացեք նաև՝