
Գլխավոր լուսանկարը՝ NOR -ի արխիվից․
2021 թվականին իրականացվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի ծիսական տան հիմքի կառուցման աշխատանքները:
Արդեն 2 տարի է վերոնշյալ շենքի կառուցման շարունակման աշխատանքները դադարեցվել են։
Նախատեսվում է արդյոք այս տարի շարունակել Հեշտիայի արարողությունների տան կառուցման աշխատանքները թե ոչ, Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Հեշտիայի ծիսական տան կառուցման համար, ինչպես այս տարի այնպես էլ հաջորդ տարի ոչ մի աշխատանք չի նախատեսվում։ Քաղաքապետարանից գումար ներդվում է առաջնային և ավելի կարևոր խնդիրնրի լուծման համար: Հեշտիայում մենք ունենք ավելի առաջնային հիմնախնդիրներ այդ պատճառով ծիսական տան կառուցումը հետաձգվում է»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
NOR ռադիոկայանը նախկինում լուսաբանել էր, որ Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը մրցույթ էր հայտարարել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի ծիսական տան կառուցման համար:
Հիշեցնենք, որ Հեշտիայի արարողության տան հիմքի կառուցման աշխատանքները ավարտվել էր 2021 թվականի նոյեմբեր ամսին, որը իրականացնում էր Հրանտ Գրիգորյանին պատկանող «შპს მეგობრობა 5» շինարարական ընկերությունը՝ Ախալքալաքից: Հեշտիայի ծիսական տան հիմքի կառուցման համար հատկացված էր 56 000 լարի:
Կարդացեք նաև՝