Ի՞նչու չեն շարունակվում Հեշտիայի արարողությունների տան կառուցման աշխատանքները

Ի՞նչու չեն շարունակվում Հեշտիայի արարողությունների տան կառուցման աշխատանքները

NOR ռադիոկայանը նախկինում լուսաբանել էր, որ Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական ​​գնումների ծառայությունը մրցույթ էր հայտարարել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի ծիսական տան կառուցման համար:

Հեշտիայի արարողության տան հիմքի կառուցման աշխատանքները ավարտվել էր 2021 թվականի նոյեմբեր ամսին, որը իրականացնում էր Հրանտ Գրիգորյանին պատկանող «შპს მეგობრობა 5» շինարարական ընկերությունը՝ Ախալքալաքից: Հեշտիայի ծիսական տան հիմքի կառուցման համար հատկացված էր 56 000 լարի:

Նախատեսվում է արդյոք այս տարի շարունակել Հեշտիայի ծիսական տան կառուցման աշխատանքներ թե ոչ, Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Հեշտիայի ծիսական տան աշխատանքները լրիվությամբ ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է մոտավորապես 850 000 լարի գումար, քաղաքապետարանում չունենք այդպիսի հնարավորություն, որպեսզի կարողանանք ցանկացած նախագծի համար գումար ներդնել: Հեշտիայում մենք ունենք ավելի առաջնային հիմնախնդիրներ այդ պատճառով ծիսական տան կառուցումը հետաձգվում է»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ի՞նչու չեն շարունակվում Հեշտիայի արարողությունների տան կառուցման աշխատանքները

Վերոնշյալ հարցի համար դիմեցինք նաեւ՝ Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայություն, որտեղից պատասխանեցին, որ այս տարի Հեշտիայի ծիսական տան համար ոչ մի գումար եւ աշխատանք չի նախատեսվում:

Կարդացեք նաեւ՝