Հեշտիա գյուղում ավարտվել է ծիսական տան հիմքի կառուցման աշխատանքները

Հեշտիա գյուղում ավարտվել է ծիսական տան հիմքի կառուցման աշխատանքները

NOR ռադիոկայանը նախկինում լուսաբանել էր, որ Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական ​​գնումների ծառայությունը մրցույթ էր հայտարարել Նինոծմինդայի մունիցիպալիտետում երեք ծիսական տների կառուցման եւ վերականգնման համար:

Հեշտիայի արարողության տան հիմքի կառուցման աշխատանքները մեկնարկել էր սեպտեմբեր ամսից, որը իրականացնում էր Հրանտ Գրիգորյանին պատկանող «შპს მეგობრობა 5» շինարարական ընկերությունը՝ Ախալքալաքից:

Արդեն մի քանի օր է Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում ավարտվել է ծիսական տան հիմքի կառուցման աշխատանքները:

Մենք հեռախոսազրույց ունեցանք աշխատանքների պատասխանատու Մարտին Գաբրիելյանի հետ, ով ասաց.«Հեշտիայի ծիսական տան հիմքի կառուցման համար հատկացված էր 56 000 լարի: Ծրագրով նախատեսված ամբողջ աշխատանքները արդեն մի քանի օր է ավարտվել են»: