NOR ռադիոն նախկինում լուսաբանել էր, որ Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը մրցույթ էր հայտարարել Նինոծմինդայի մունիցիպալիտետում երեք ծիսական տների կառուցման եւ վերականգնման համար:
Ըստ ծրագրի նախատեսվում է վերականգնել Նինոծմինդա քաղաքի ծիսական տունը։ Հեշտիա գյուղում հիմք է դրվելու նոր տան կառուցմանը իսկ Ժդանովական գյուղում կշարունակվի նոր ծիսական տան շինարարությունը` ընդհանուր 185,000 լարիի դիմաց:
Վերոնշյալ աշխատանքները իրականացնում է Հրանթ Գրիգորյանին պատկանող «შპს მეგობრობა 5» շինարարական ընկերությունը՝ Ախալքալաքից:
Արդեն մի քանի օր է Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում մեկնարկել է ծիսական տան կառուցման աշխատանքները:
Մենք հեռախոսազրույց ունեցանք աշխատանքների պատասխանատու Մարտին Գաբրիելյանի հետ, ով ասաց.
«146 500 լարի գումարի դիմաց հաղթել է մեր կազմակերպությունը՝ վերոնշյալ աշխատանքները իրականացնելու համար: Հեշտիայի ծիսական տան կառուցման համար հատկացված է 56 000 լարի, որտեղ իրականացվելու է հիմնականում հիմքը լցնելու աշխատանքները»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.