Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղում արդեն 15 օր է շարունակվում է նոր ծիսական տան շինարարությունը:
Աշխատանքները իրականացնում է Հրանթ Գրիգորյանին պատկանող «შპს მეგობრობა 5» շինարարական ընկերությունը՝ Ախալքալաքից:
«შპს მეგობრობა 5» ընկերության մենեջեր Մարտին Գաբրիելյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց. «Աշխատանքները արդեն երկու շաբաթ է սկսվել են, ներկա պահին սալիկապատվում է սրահի հատակը, իրականացվում է աշխատանքներ կոյուղու անցկացման համար: Նախատեսված է մոտ 54 000 լարի գումար: Աշխատանքների համար տրված է 4 ամիս ժամկետ, բայց կարծում եմ ամիս ու կես հետո կավարտենք եւ արարողությունների տունը կհանձնվի շահագործման»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.