Nor ռադիոյի հաղորդավարուհի Ասյա Իսոյանի հյուրը ատամնաբույժ Աղունիկ Բաքիրյանն է։
Աղունիկը նշեց երեխային ատամնաբույժի մոտ տանելուց առաջ նրանց ճիշտ նախապատրաստելու կարևորության մասին:
Բերանի խոռոչի լավ խնամքը և ընթացիկ ատամնաբուժական ստուգումները կարող են խնայել ձեր ժամանակը և գումարը:
Անկախ ձեր տարիքից, դուք պետք է խնամեք Ձեր ատամ ներն ու բերանի խոռոչը: Եթե բերանի խոռոչն առողջ է, դուք հեշտությամբ կարող եք ուտել այն, ինչի կարիքն ունի ձեր օրգանիզմը: Առողջ բերանի խոռոչը կգեղեցկացնի ձեր ժպիտը, հաճելի կդարձնի խոսելն ու ծիծաղելը: Խոռոչի առողջությունը անհրաժեշտ է նաև ձեր ընդհանուր առողջությանը:
Մանրամասները հարցազրույցում: