Գանձայի թիվ 1 դպրոցի աշակերտները Թբիլիսիում կայացած երիտասարդ բանահյուսների հավաքում ստացան շնորհակալական պատվոգրեր

Գանձայի թիվ 1 դպրոցի աշակերտները Թբիլիսիում կայացած երիտասարդ բանահյուսների  հավաքում ստացան շնորհակալական պատվոգրեր

Նոյեմբերի 11_ին քաղաք Թբիլիսիում կայացավ Վախթանգ Կոտետիշվիլու անվան երիտասարդ բանահյուսների 21_րդ հավաքը։ Այս միջոցառմանը մասնակցեցին նաև գյուղ Գանձայի #1 դպրոցի 7_րդ դատարանի աշակերտները։ Երեխաները հանդես եկան խմբային համարով _ <<Մենք ունենք երկու հայրենիք >> , պատվով ներկայացրին իրենց գյուղն ու դպրոցը և
ստացան շնորհակալական պատվոգրեր:


Հիշեցնենք, որ այս միջոցառմանը պարբերաբար մասնակցել են նաև Նանա Բարջաձե-Միխանաշվիլիի աշակերտները։ Այսօր նրա աշակերտուհին Ռուզաննա Աթոռակալյանը շարունակում է իր ուսուցչի նվիրական գործը’ երեխաների մեջ սերմանում է սեր դեպի երկու հայրենիքը։


<<Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել տիկին Ցիսանա Խազառաձեին հրավերի և ջերմ ընդունելության համար։ Այսպիսի միջոցառումները վկայում են այն մասին, որ մենք էլ ենք այս երկրի մի մասնիկը։ Նորանոր հաջողություններ եմ մաղթում իմ աշակերտներին։ Ուզում եմ, որ լինեն Վրաստանի լիարժեք քաղաքացիներ ու սիրեն իրենց երկրորդ հայրենիքը։ >>_ գ. Գանձայի #1 դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Աթոռակալյան։