Այսօր՝ նոյեմբերի 16 -ին դպրոցական սպորտային օլիմպիադայի շրջանակներում, Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղի սպորտդահլիճում տեղի ունեցավ սեղանի թենիսի առաջնութուն՝ 2008 եւ 2009 թվականներին ծնված երեխաների մասնակցությամբ:
Առաջնությանը մասնակցում էին մունիցիպալիտետի թվով 17 դպրոցների թիմեր, որտեղից 14 -ը տղաների՝ Փոքր Արագյալ, Թորիա, Հեշտիայի թիվ 1 և 2 դպրոցներ, Մեծ Խանչալի, Ժդանովական, Նինոծմինդայի թիվ 2 և 4 դպրոցներ, Գորելովկայի թիվ 1 և 3 դպրոցներ, Օրոջալար, Սպասովկա, Ղուլալիս: Մասնակցում են նաև թվով 4 աղջիկների թիմեր՝ Օրոջալար, Սպասովկայի թիվ 4 դպրոց, Նինոծմինդայի և Հեշտիայի թիվ 2 դպրոցները։
Աղջիկների թիմերի մեջ պայքարում հաղթող ճանաչվեց Սպասովկայի թիմը, իսկ տղաների խմբերում Ժդանովականի թիմը։
Մարզիչ Աշոտ Սողոյանի հետ զրույցը՝ աուդիոձայնագրությունում․
Կարդացեք նաև՝