Ախալցիխեում ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Ախալցիխեում ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ նոյեմբերի 17 -ին, Ախալցիխեի Գիորգի Մթածմինդելի փողոցում ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Տեղում մոբիլիզացված են ոստիկաններն ու հրշեջ մեքենաները։

«Հարավային դարպասի» մոտ խոսող ականատեսների վկայությամբ՝ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։