Նինոծմինդայի մունիցիպալիտետում ձմռան սկսվելուն պես կարևոր առաջնահերթություններից է ճանապարհների ձյունից մաքրումը:
Ամեն տարի Նինոծմինդա քաղաքի փողոցների և գյուղական ճանապարհների մաքրման համար հատկացվում է ավելի քան 140,000-150,000 լարի։
Ընթացիկ տարվա ֆինանսների և 2023 թվականի մրցույթից հետո մնացած գումարի վերաբերյալ տեղեկացանք Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆինանսական ծառայությունից։
Նախատեսված 140 000 լարիից մրցույթը շահել է JV Group-ը 122 000 լարիով։ Ծախսվել է 54 885 լարի, իսկ մնացած 67000 լարին անհրաժեշտության դեպքում կօգտագործվի 2023 թվականի ընթացքում ձնամաքրման համար։ Եթե գումարի մնացորդ լինի, գումարը կփոխանցվի բյուջեի ծախսերին ու կուղղվի շրջանի այլ կարիքներին։
Ըստ նախագծի՝ մրցույթում հաղթած կազմակերպությունը պարտավորվում է մեկ տարվա ընթացքում մաքրել ու աղով մշակել մունիցիպալիտետի գյուղեր տանող ճանապարհները։
Բացի այդ, պարզաբանվեց, որ 2024 թվականին ճանապարհների մաքրման ծրագրի համար նախատեսված է 150 հազար լարի։ Ճանապարհների մաքրման մրցույթը կհայտարարվի 2024 թվականի բյուջեի ընդունումից հետո։