Օրոջալար գյուղի ճանապարհներն անմխիթար վիճակում են. բնակիչների բողոքը

Օրոջալար գյուղի ճանապարհներն անմխիթար վիճակում են. բնակիչների բողոքը

Օրոջալարը Նինոծմինդայի մունիցիպալիտետի այն գյուղերից է, որտեղ բնակչությանը մտահոգում է ամենահրատապ և դեռևս չլուծված խնդիրը՝ գյուղի ներքին ճանապարհները:

Նինոծմինդայից Օրոջալար գյուղ տանող ճանապարհը ասֆալտապատ է, բայց միայն մինչև գյուղի մուտքի մոտ։ Ասֆալտապատ հատվածն ավարտվելուն պես սկսվում է ճանապարհը, որը, բնակչության կարծիքով, ասֆալտապատման կարիք ունի։ Գյուղաբնակները նշում են, որ իրենց մեքենաները անընդհատ փչանում են, քանի որ ներքին ճանապարհները վատ են:

«Մեծ փոսեր կան, ճանապարհներին շատ քարեր կան, անձրեւների ժամանակ մեծ ջրափոսեր են գոյանում։ Խոստացել են գյուղի ճանապարհը ասֆալտապատել, բայց չեմ կարծում, որ այս տարի մեզ օգնեն»։ – ասում է Օրոջալարի բնակիչներից մեկը։

Պարզելու համար, թե ինչ է նախատեսում Նինոծմինդայի քաղաքապետարանը այս խնդիրը վերացնելու համար, դիմեցինք Օրոջալարի գյուղի մասնագետ Միշա Քեյանին։ Միշա Քեյանի խոսքով, այս տարի աշխատանք չի իրականացվի, սակայն քաղաքապետարանն ունի Օրոջալարի ներքին ճանապարհների ասֆալտապատման նախագիծ, և աշխատանքները կսկսվեն 2024 թվականին։ Միշան հստակ ժամկետներ չի նշել։

Առավել մանրամասն մեր աուդիո նյութում՝

Radio NOR · ოროჯალარის გზები