Սամցխե-Ջավախեթիում մահացած են գտել միջին տարիքի տղամարդուն

Սամցխե-Ջավախեթիում մահացած են գտել միջին տարիքի տղամարդուն

Այսօր առավոտյան Ախալցիխեի գյուղում միջին տարիքի տղամարդուն մահացած են գտել: Ուրավելիում որոնողական գործողություն է սկսվել նրանից հետո, երբ տղամարդը սովորական ժամին տուն չի վերադարձել։ Ըստ համագյուղացիների՝ ժամը 17։00-ից հետո մահացածին ոչ ոք չի տեսել։

«Ամբողջ գյուղով փնտրում էինք, մեզ հետ երկու փրկարար բրիգադ կար, բայց ոչ մի տեղ չգտանք, այսօր առավոտյան՝ լուսադեմին, նրան գտել են Ղելեի մոտ։ Շատ լավ մարդ էր, չգիտենք ինչ է եղել»,- ասում են Ուրավելիում։

Դեպքի վայրում մոբիլիզացված են փրկարար ծառայության, շտապ օգնության և ՆԳՆ ներկայացուցիչները։ Դին տեղափոխվել է փորձաքննության։ Մահվան ստույգ պատճառը ներկայումս հայտնի չէ։ tv9news.ge