Ֆիլիպիններում 7,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆիլիպիններում 7,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆիլիպիններում 7,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Սկզբում սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր 6,9 մագնիտուդի մասին, իսկ հետո՝ 7,0-ի։

Երկրաշարժը գրանցվել է ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 8.14-ին՝ Գեներալ Սանտոս քաղաքից 57 կմ հարավ-արևելք:

Օջախն ընկել է 57 կիլոմետր խորության վրա։ shantnews.am