Մեծ Նովգորոդի Կենտրոնական քաղաքային կլինիկական հիվանդանոցի բժիշկները 22-ամյա աղջկա որովայնից հեռացրել են 12 կիլոգրամ քաշով կիստա, որը զբաղեցրել է որովայնի ամբողջ խոռոչը, հայտնում է Նովգորոդի մարզի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Աղջիկը 6 ամիս ոչ մի հետազոտություն չի անցել, սակայն գանգատվել է որովայնի անբացատրելի մեծացումից։ Աղջկան տեղափոխել են Մեծ Նովգորոդի կենտրոնական քաղաքային կլինիկական հիվանդանոց։ Այնտեղ բժիշկները հայտնաբերել են բարորակ կիստա և վիրահատել այն։
«Հեռացվել է 12 կգ քաշով կիստա, որը զբաղեցրել է որովայնի ամբողջ խոռոչը, վիրահատությունը բարեհաջող է անցել, այլ պաթոլոգիաներ չեն հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հիվանդն այժմ վերականգնողական փուլ է անցնում։