Ախալքալաքի հեմոդիալիզի կենտրոնի զարգացման փուլերը

Ախալքալաքի հեմոդիալիզի կենտրոնի զարգացման փուլերը

Ռադիո NOR -ը և դիալիզի բուժում անցնող բնակիչները հետաքրքրված են Ախալքալաքի Հեմոդիալիզի կենտրոնի աշխատանքի ներկա փուլով։

Հուլիսին, երբ մենք հայտնեցինք այս թեմայի մասին, հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը նշեց, որ այս պահին քաղաքապետարանի և հիվանդանոցի միջև քննարկումներ են ընթանում ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ։ Այս քննարկումներն ուղղված են Ախալքալաքի քաղաքապետարանի և պետության կողմից ֆինանսավորման չափը որոշելուն։

Այդ օրվանից անցել է գրեթե հինգ ամիս, և աշխատանքի ներկա վիճակը, անհրաժեշտ սարքավորումների ու մասնագետների առկայությունը պարզելու համար դիմեցինք հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանին։

Ախալքալաքի հիվանդանոցի շենքի նկուղային հատվածում կբացվի հեմոդիալիզի կենտրոն։

Թորոյանի խոսքով՝ նախագիծն արդեն պատրաստ է, այս շաբաթ մրցույթ կհայտարարվի։ Նախատեսվում են նաև տարածքների վերանորոգում։ Տեխնիկայի հետ կապված խնդիրներ չկան, իսկ մասնագետները պատրաստ են աշխատել։

Նշենք, որ մոտ 45 երիկամային անբավարարությամբ տառապող անձինք տեղաշարժվելու դժվարություններ ունեն՝ տեղում հեմոդիալիզի կենտրոնի բացակայության պատճառով։ Նինոծմինդայից և Ախալքալաքից այս մարդիկ ստիպված են շաբաթը երեք օր ծախսել մեկուկես ժամ ճանապարհորդելու՝ դիալիզի համար Ախալցխա հասնելու համար։ Նրանց միակ խնդրանքը Ախալքալաքում հեմոդիալիզի կենտրոն բացելն է։

Radio NOR · Этапы развития Центра гемодиализа в Ахалкалаки