Դեղերի հասանելիությունը մեծացնելու նպատակով Առողջապահության նախարարությունը դեղերի գնի վերին շեմ է սահմանել ընդհանուր ավելի քան 3200 դեղամիջոցի համար։
Ավելի կոնկրետ, ըստ փոփոխության, պետությունը սահմանել է դեղամիջոցի գնի առավելագույն սահմանաչափ, որից բարձր արժեքով արգելվել է դեղերի վաճառքը։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ այս փոփոխությունը կնվազեցնի դեղերի գինը միջինը 40 տոկոսով։
Բացի այդ, մեխանիզմը վերաբերում է քրոնիկ, ուռուցքաբանական, հակահիպերտոնիկ, հակակոագուլյացիոն, հակահիստամինային, հակաբորբոքային, հոգեոլեպտիկ, ստամոքս-աղիքային տրակտի, ցավազրկողներին և հակաբիոտիկներին:
Նշված դեղամիջոցներից են՝ «Իբուպրոֆեն», «Գլեմպիդ», «Նեյրոլէ», «Ստիմուլո», «Բիսոպրոլ» և այլն։
Դեղորայքի ցանկի և գնի առավելագույն սահմանաչափի մասին տեղեկանալու համար տեսեք հետևյալ հղումը։