Բաքվում մեկ օրում երկրորդ խոշոր հրդեհն է բռնկվել

Բաքվում մեկ օրում երկրորդ խոշոր հրդեհն է բռնկվել

Այսօր՝ ժամը 20:03-ի սահմաններում Բաքվի շտապ և անհետաձգելի բուժօգնության հանրապետական կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել քաղաքի Բինագադինի շրջանի Սուլեյման Սանի Ախունդովի փողոցում գտնվող օբյեկտում:

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին ասվում է բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորման հաղորդագրության մեջ:

Առավոտյան այրվում էր այդ քաղաքի շինանյութերի շուկան։ Հրդեհի հետևանքով մեկ մարդ էր մահացել։ 1in.am