53-ամյա տղամարդը ձերբակալվել է անչափահասի նկատմամբ սեռական բնույթի գործողությունների համար

53-ամյա տղամարդը ձերբակալվել է անչափահասի նկատմամբ սեռական բնույթի գործողությունների համար

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության անչափահասների գործերով գլխավոր բաժնի ծառայողները ձերբակալե են 1970 թվականին ծնված, նախկինում դատապարտված Բ.Ի.-ին, անչափահասի նկատմամբ նախնական իմացությամբ կատարված սեռական բնույթի այլ գործողություններ կատարելու մեղադրանքով։

Հանցագործությունը պատժվում է 11-ից 15 տարի ազատազրկմամբ։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ տղամարդը, նախնական իմացությամբ, փողոցում հետապնդել է անչափահաս աղջկան և նրա նկատմամբ սեռական գործողություններ կատարել։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում իրավապահները դեպքի վայրում ձերբակալել են մեղադրյալին։
Անչափահասների նկատմամբ նախնական իմացությամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու փաստի առթիվ հետաքննությունը քննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի «Ա» ենթակետով։

Sknews.ge