Նինոծմինդայում քամին ծառ է կոտրել․ Վնասվել են էլեկտրական լարերը

Նինոծմինդայում քամին ծառ է կոտրել․ Վնասվել են էլեկտրական լարերը

Այսօր՝ նոյեմբերի 26 -ին, Նինոծմինդա քաղաքում ժամը 22։50 -ի սահմաններում ուժեղ քամին կենտրոնական՝ Ազատության փողոցի վրա ծառ է կոտրել:

Ծառը ընկել է «Լուկօյլ» բենզալցակայանի հարևանությամբ վնասելով էլեկտրական լարերը, ինչի հետևանքով քաղաքի մի քանի թաղամաս և փողոցի գիշերային լուսավորությունը անջատվել է:

Տեղում աշխատում են, ինչպես ոստիկանության այնպես էլ հրշեջ ծառայության աշխատակիցները։

Կարդացեք նաև՝