Օրոջալարի մշակույթի տունը ունի վերանորոգման և գույքի կարիք

Օրոջալարի մշակույթի տունը ունի վերանորոգման և գույքի կարիք

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի մշակույթի տանը չնայած վատ պայմաններին երբեմն միջոցառումներ իրականացվում են:  

Օրոջալարի մշակույթի տունը արդեն երկար ժամանակ է գտնվում է անմխիթար վիճակում: Շենքը ունի կոսմետիկ վերանորոգման կարիք, ինչպես նաև դահլիճում չկան համապատասխան նստարաններ:

Օրոջալարի բնակիչները NOR -ի հետ զրույցում նշեցին, որ լավ կլիներ որպեսզի ուշադրություն դարձվեր մշակույթի տանը եւ վերանորոգվեր, քանի որ այն հանդիսանում է միակ վայրը, որտեղ անցկացնում են տարբեր միջոցառումներ:

Այս հարցի շուրջ զրուցեցինք Օրոջալար գյուղի մասնագետ Միշա Քեյանի հետ, ճշտելու համար թե արդյոք նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ կապված մշակույթի տան հետ։

Նրա խոսքով. «Դահլիճում կան տարբեր խնդիրներ, որոնց ժամանակի ընթացքում հերթականությամբ լուծում կտրվի»։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Օրոջալարի մշակույթի տունը ունի վերանորոգման և գույքի կարիք

Կարդացեք նաև՝