Գանձայի մշակույթի տունը ունի ջեռուցման եւ վերանորոգման կարիք

Գանձայի մշակույթի տունը ունի ջեռուցման եւ վերանորոգման կարիք

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղը 1 -ին մեծ գյուղն է, որտեղ հաճախ են միջոցառումներ իրականացվում: Սակայն մշակույթի տունը ձմեռային պայմաններում ջեռուցման բացակայության պատճառով չի գործում:

Գանձայի մշակույթի տան տնօրեն Մանուշակ Լուլուկյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Մշակույթի տանը գործում է պարի, թատրոնի եւ ասմունքի խմբակներ, սակայն աշխատանքներ տարվում է միայն տաք եղանակին, քանի որ մշակույթի տունը գազաֆիկացված չէ: Պարի սենյակը ունի կոսմետիկ վերանորոգման կարիք, անմխիթար վիճակում է գտնվում բեմը, կան էլեկտրականության հետ կապված խնդիրներ, ինչպես նաեւ փոփոխման են ենթակա մի շարք դռներ եւ պատուհաններ»:

Մանրամասները՝ աուդիոձայանգրությունում.

Radio NOR · Գանձայի մշակույթի տունը ունի ջեռուցման եւ վերանորոգման կարիք

Նշենք, որ Գանձայի մշակույթի տանը լավ վիճակում է գտնվում միայն դահլիճը եւ տեղադրված նոր նստարաները:

Այս հարցի վերաբերյալ դիմեցինք Նինոծմինդայի ենթակառուցվածքների ծառայություն ճշտելու համար թե արդյոք նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ, որտեղից պատասխանեցին որ ներկա պահին նախատեսված ծրագրեր դեռեւս չկան, սակայն տարին նոր է սկսվել փոփոխություններ լինելու են:

Իսկ թե ինչպես կզարգանան իրադարձությունները NOR ռադիոկայանը կլինի հետեւողական եւ կներկայացնի հետագա նյութերում:

Կարդացեք նաեւ՝