Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում գյուղական ծրագրով նախատեսված էր գերեզմանոցի պարսպապատումն ու գյուղում գիշերային լուսավորության անցկացում։
Գանձա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագիրը մոտենում է ավարտին: Ծրագրի համաձայն՝ բնակիչների որոշմամբ պարսպապատվել է գերեզմանատունը և գյուղում գիշերային լուսավորության կանցկացվի։
Գանձա գյուղի գերեզմանատան պարսպապատման համար հատկացվել է 15 000 լարի, գիշերային լուսավորության համար՝ 5000 լարի։
Գերեզմանատան պարսպապատման աշխատանքներն իրականացրել է անհատ ձեռնարկատեր Արշակ Լուլուկյանը։ Շինարարի խոսքով՝ գերեզմանոցի շուրջ ցանկապատի կառուցումն ավարտվել է։ Պարսպի երկարությունը 180 մետր է։ Կառուցվել է նաև փոքր շենք :
Ինչ վերաբերում է գյուղում գիշերային լուսավորության տեղադրմանը, ապա աշխատանքները կսկսվեն մեկ շաբաթից։ Աշխատանքներն իրականացնում է անհատ ձեռնարկատեր Մուշեղ Փութուլյանը։ Փութուլյանի խոսքով, Գանձա գյուղում լրացուցիչ կտեղադրվի 15 լամպ։ Մեկ շաբաթից կսկսենք աշխատանքը։
Հավելենք, որ «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Նինոծմինդայի քաղաքապետարանը մունիցիպալիտետի գյուղերի համար 2022թ.-ին ստացել է 444000 լարի։ Առաջնահերթությունները որոշելու նպատակով Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարությունը հանդիպումներ է ունեցել գյուղերի բնակիչների հետ, բաշխել վերոնշյալ աշխատանքների իրականացման համար նախատեսված գումարը։