42-ամյա մոդելի ու նրա 15-ամյա դստեր սպանության կասկածյալը մոդելի նախկին ամուսինն է

42-ամյա մոդելի ու նրա 15-ամյա դստեր սպանության կասկածյալը մոդելի նախկին ամուսինն է

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Թուրքիայում հայտնաբերվել են ռուս կանանց՝ 42-ամյա Իրինայի ու նրա 15-ամյա դստեր՝ Դիանայի դիերը։

Ըստ լրատվամիջոցի՝ Իրինայի եւ Դիանայի սպանության գլխավոր կասկածյալը մոդելի նախկին ամուսինն է Լատվիայից։ Մարմինները ծածկված էին սավաններով։ Դրանք հայտնաբերվել են տեղի բնակիչների կողմից Բոդրումի ծայրամասում գտնվող ճանապարհի մոտ զառիթափ լանջին։

Ռուս կանանց անհետացումը նկատել են նրանց հարազատները, ովքեր մի քանի օր շարունակ չեն կարողացել կապ հաստատել նրանց հետ։ Հասնելով մոր և դստեր տուն, բազմոցին արյան հետքեր են տեսել և հայտնել ոստիկանություն։ Նրանք հինգ օր փնտրել են անհայտ կորածներին։

Տեղական հեռուստատեսությունն արդեն հայտնել է, որ նրանք դաժան սպանության զոհ են դարձել։ Ոստիկանությունը դեռ փնտրում է կրկնակի սպանության մեջ կասկածվողին։

Մոր ու դստեր վերջին ակտիվությունը սոցցանցում սկսվում է նոյեմբերի 12-13-ին։ Դվիզովան իր անձնական պրոֆիլը վերջին անգամ թարմացրել է նոյեմբերի 13-ին, նա հրապարակել է փողոցային կատվի լուսանկար։

Հայտնի է, որ մոսկվայից կինը մոդել է եղել, սակայն վերջերս տեղափոխվել է Բոդրում, որտեղ աշխատել է որպես ռիելթոր։ Դիանան երազում էր մոր հետքերով մոդել դառնալ։ Օրեր առաջ աղջիկը սոցցանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ ուրախ է, որ մեկնել է Ստամբուլ՝ նշելու ծննդյան տարեդարձը։