Նինոծմինդայի շրջանում գազի սակավության խնդիրը մասամբ լուծվել է

Նինոծմինդայի շրջանում գազի սակավության խնդիրը մասամբ լուծվել է

Նինոծմինդայի մունիցիպալիտետն ունի 32 գյուղ։ Մինչ օրս դրանցից 8 -ը գազաֆիկացված չէ։ Իսկ այն գյուղերը որոնք գազաֆիկացված են ձմռան ամիսներին բախվում են գազի սակավության խնդրին:

Հիմնական գազի սակավության խնդիրը նկատվում էր Գանձա, Փոկա, Սաղամո, Կաթնատու, Ղուլալիս եւ այլ գյուղերում:

Գազի սակավության խնդիրը լուծելու նպատակով արդեն մի քանի ամիս է Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում մեկնարկել են գազատար խողովակների անցկացաման աշխատանքները:

Թե, որ փուլում են գտնվում և երբ կավարտվեն աշխատանքները, գազաբաշխիչ SJGC ընկերության տնօրեն՝ Վրեժ Բերիկյանը NOR -ի հետ զրույցում ասաց․ «Մենք անցած տարվանից ունեինք մշակված 2 փուլից կազմված ծրագիր Հեշտիա- Սաթխա եւ Սաթխա -Նինոծմինդա հատվածը գազատար անցկացնելու, որպեսզի գազի սակավության խնդիրը Նինոծմինդայի գյուղերում լուծվի: Հեշտիա-Սաթխա հատվածը մոտ օրերս կավարտենք, և դրանով կլուծենք Գանձա, Սաղամո և Փոկա գյուղերի հարցը։ Ինչպես նաև աշխատանքներ են տարվել Ղուլալիս և Դիլիֆ գյուղերում, որտեղ իմ կարծիքով նույնպես սակավության խնդիր չի լինելու։ Սաթխա-Նինոծմինդա հատվածը պլանավորում ենք անցկացնել հաջորդ տարի, որից հետո խնդիրը ամբողջովին կլուծվի։ Իսկ ինչ վերաբերվում է Գորելովկայի համայնքի գազաֆիկացմանը ունենք ծրագիր Նինոծմինդա -Գորելովկա հատվածի հետ կապված: Բայց թե երբ կիրականացնենք այդ աշխատանքները հստակ ասել չեմ կարող»:

NOR ռադիոկայանը բազմիցս անդրադարձել էր, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի 8 ամենա ցուրտ գյուղերում չկա գազաֆիկացում, այդ գյուղերն են՝ Ժդանովական, Գորելովկա, Օրլովկա, Սամեբա, Եֆրեմովկա, Վլադիմիրովկա, Ախալի Խուլգումո, Փարվանա։

Գյուղացիները անընդհատ բողոքում են գազի բացակայությունից։ Սակայն այս հարցը դեռևս լուծում չի ստացել։

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի շրջանում գազի սակավության խնդիրը մասամբ լուծվել է

Կարդացեք նաև՝