Կախեթում սպանության և սպանության փորձի համար մեկ մարդ է ձերբակալվել

Կախեթում սպանության և սպանության փորձի համար մեկ մարդ է ձերբակալվել

Վրաստանի ՆԳ նախարարության Կախեթիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, երկու անձի նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում իրականացրած կանխամտածված սպանության փորձի և զենքի ապօրինի գնում-պահում-կրում մեղադրանքով, ձերբակալել են 1977 թվականին ծնված Ի.Խ.-ին:

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Սագարեջոյի մունիցիպալիտետի Քեշալո գյուղում ավտոմատ հրազենով վիրավորել է՝ 1988 թվականին ծնված Ն.Դ.-ին և 1987 թվականին ծնված Ի.Ջ.-ին և դեպքի վայրից դիմել փախուստի։

Ստացած վնասվածքների հետեւանքով Ի.Ջ.-ն դեպքի վայրում մահացել է, իսկ Ն.Դ.-ն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն։

Ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները Ի.Խ.-ին ձերբակալել են որպես մեղադրյալ։ Ոստիկանները որպես ապացույց հանել են հանցագործության զենքը»,- հայտնել են ՆԳՆ-ից։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-109-րդ և 236-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են ծանրացուցիչ հանգամանքներում երկու կամ ավելի անձանց նկատմամբ կատարված սպանության փորձին և ապօրինի կերպով հրազեն գնելը, պահելը և կրելը։ Հանցագործությունները պատժվում են 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։