Խոստումից մինչև իրականություն. Թորիայի անավարտ մարզասրահի պատմությունը

Խոստումից մինչև իրականություն. Թորիայի անավարտ մարզասրահի պատմությունը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղում մարզադահլիճի կառուցման համար «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում հատկացվել է 16000 լարի։

Գյուղի բնակիչների որոշմամբ այս գումարով պետք է շարունակվեր մարզադահլիճի կառուցման երկրորդ փուլը։ Որոշումն ընդունվել է՝ ելնելով նրանից, որ գյուղում երիտասարդներին անելիք չկա, հատկապես ձմռանը։ Վոլեյդբոլ խաղալու համար երիտասարդներն իրենց միջոցներով գնում են մոտակա Հեշտիա գյուղ։

Թորիայի բնակիչ Ռուբեն Մալխասյանը ասում է «Ունենք կիսաավարտ մարզադահլիճ, որոշեցինք, որ մարզադահլիճի կառուցման համար կհատկացվի 16000 լարին, փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը հանդիպման ժամանակ խոստացավ, որ տեղական բյուջեից մոտ 72000 լարի պետք է հատկացվի, որպեսզի կարողանանք ավարտին հասցնել, բայց խոստացվածը կորավ»։

Radio NOR · Malxas

Ինչպես տեղեկացանք փոխքաղաքապետ Արմեն Բդոյանից, քաղաքապետարանը լրացուցիչ գումար է հատկացրել Թորիա գյուղի մարզադահլիճի պատերի և տանիքի կառուցման համար, սակայն մրցույթին ոչ ոք չմասնակցելու պատճառով աշխատանքները մնացել են։

Մրցույթի պաշտոնական կայքում քաղաքապետարանը երկու անգամ մրցույթ է հայտարարել մարզադահլիճի կառուցման համար։ Բայց քանի որ ոչ ոք չի մասնակցել, մրցույթը չի կայացել։ Մրցույթի գումարը կազմել է 87600 լարի, այստեղից 82%-ը տեղական բյուջեից, իսկ 18%-ը՝ պետական ​​բյուջեից։

Այս տարի «Օգնություն գյուղին» ծրագրով Թորիա գյուղում հանդերձարանի հիմքը լցվել է 16000 լարիով։

Հիշեցնենք, որ 2020 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրով Թորիա գյուղում դրվել է մարզադահլիճի հիմքը, իսկ 2022 թվականին շարունակվել է մարզադահլիճի կառուցումը 16000 լարի արժողությամբ։ 2022 թվականին շարունակվել է մարզադահլիճի կառուցման 2-րդ փուլը, որի արժեքը կազմել է 12000 լարի։