Մեքենայում այրվել են երկու եղբայրներ և նրանց ընկերը

Մեքենայում այրվել են երկու եղբայրներ և նրանց ընկերը

Երեկ երեկոյան Մցխեթա-Մթիանեթի շրջանում տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով 3 երիտասարդ է մահացել: Մեքենան, որով նրանք երթեւեկել են, սկզբում հարվածել է աղբամանին, հետո եզրաքարին, իսկ հետո մտել տներից մեկի բակ։ Միջադեպի հետեւանքով մեքենան պայթել է։ Երեք երիտասարդներն էլ տեղում մահացել են։

AMBEBI.GE-ի փոխանցմամբ՝ մահացածները եղբայրներ Տարիել և Գոչա Բեդոշվիլիներն են և նրանց ընկեր Լեքսո Բուկուրին։ Բեդոշվիլիները Անանուրից էին, իսկ Բուկուրին՝ Չիվցկարո գյուղից։