Վրաստանի հարավում գտնվող Ծալկա քաղաքից 14 կիլոմետր հեռավորության վրա, Սալամալեյքի գյուղի մոտ 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը։
Դեկտեմբերի 6-ին Թբիլիսիի ժամանակով 00:53-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 13 կիլոմետր խորության վրա։
Վրաստանը չափավոր սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը՝ 7,0 մագնիտուդով, տեղի է ունեցել 1991 թվականին Ռաճայի և Իմերեթիի (Արևմտյան Վրաստան) շրջաններում։ Ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ։ Այս երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 200 մարդ, ավերվել է գրեթե 46 հազար տուն և հազար արդյունաբերական օբյեկտ։