Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի ծիսական տան սանհանգույցի կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են:
Աշխատանքներն իրականացնում է անհատ ձեռներեց Սերժ Պալոյանին պատկանող ընկերությունը, որը հայտարարված 12 000 լարի արժողությամբ մրցույթը շահել է 9960 լարիով։ (NAT230021459)
Պայմանագիրը ստորագրվել է նոյեմբերի 28 -ին։ Աշխատանքների ավարտման ժամկետը կազմում է 6 շաբաթ:
Փոկայի գյուղական համայնքից սակրեբուլոյի պատգամավոր Գեորգի Չափանյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Սանհանգույցի աշխատանքները մի քանի օր է ինչ սկսվել են, պետք է տեղադրվեն սալիկները, դռները և կանցկացվի լուսավորությունը և այլն։ Այս պահին շարվել են պատերը և աշխատանք է տարվել կապված խողովակների հետ»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Մենք փորձեցինք լուսանկարել նաև այլ նկարներ, սակայն շենքի փակ լինելու պատճառով չստացվեց։
Կարդացեք նաև՝