
Սամտրեդիայում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի ժամանակ տուժել է տասը մարդ։
Առկա տեղեկությունների համաձայն՝ իրար են բախվել մարդատար ավտոբուսն ու բեռնատարը։
Ինչպես «Ինտերպրեսնյուս»-ին հայտնեցին ՆԳՆ-ից, դեպքի առթիվ հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է ճանապարհային երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։