Քնի պակասի վտանգավոր հետևանքներ

 Քնի պակասի վտանգավոր հետևանքներ

Մարմինը սթրես է ապրում անընդմեջ արթուն լինելուց ընդամենը 18 ժամ հետո, և եթե դուք ավելի երկար ժամանակ չեք քնում, հետևանքները կարող են անուղղելի լինել, ասում է նեյրոռադիոլոգ Էմեր Մաքսվինին: Նա և այլ բժիշկներ խոսել են Daily Mail-ի հետ այն մասին, թե ինչպես է մարդու օրգանիզմն արձագանքում քնի պակասին:

Մակսվինին նշել է, որ քնի պակասը կարող է հանգեցնել մի շարք առողջական խնդիրների։ Նրա խոսքով՝ ընդամենը 18 ժամ արթուն լինելուց հետո մեծանում է սրտի ծանրաբեռնվածությունը, բարձրանում է արյան ճնշումը, նվազում է տեստոստերոնի մակարդակը և իմունային համակարգի՝ հիվանդություններին դիմակայելու ունակությունը։

Բացի այդ, քնի քրոնիկ պակասը հանգեցնում է քաշի ավելացման և նույնիսկ գիրության, ասում է սննդաբան Քերոլին Ուիլյամսը։ Նա բացատրել է, որ անքուն գիշերից հետո մարդիկ ավելի շատ կալորիականությամբ սնունդ և քաղցրավենիք են ուտում:

«Քնի պակասը փոխում է ուղեղի աշխատանքը, ազդում է հորմոնների վրա և այն բանի վրա, թե ինչպես է մարմինը վերամշակում սնունդը: Այս ամենը մեզ ստիպում է ուտել ուտելիք, որից սովորաբար կհրաժարվեինք այլ պայմաններում»,- զգուշացնում է սննդաբանը։

Հոգեբան Սքոթ Լայոնսն ավելացրել է, որ եթե ​​36 ժամ անընդմեջ չես քնում, սկսում են ի հայտ գալ նյարդաբանական ախտանիշներ, ուղեղը որոշ ժամանակ անջատվում է, բայց աչքերը մնում են բաց։

Լոյսը զգուշացրել է, որ դա մեծացնում է ճանապարհատրանսպորտային պատահարների, ընկնելու և պատահական վնասվածքների վտանգը։

«48 ժամ արթուն լինելուց հետո կարող են առաջանալ հալյուցինացիաներ, սթրեսի ավելացում, անհանգստություն և ուժեղ դյուրագրգռություն»,- ասել է հոգեբանը։