
Այսօր՝ դեկտեմբերի 12 -ին, Նինոծմինդա քաղաքի (Հայաստան տանող ճանապարհի) մուտքի մոտ ընթանում էր ցուցատախտակի տեղադրման աշխատանքներ։
«Ցուցատախտակի տեղադրումը կատարվում է արևմտյան և արևելյան Վրասատանում և դա պետական ծրագիր է։ Բետոնապատ ցուցատախտակի աշխատանքներն իրականացնում է մեր “დაგი” ընկերությունը։ Իսկ Նինոծմինդայի զինանշանը և գիրը կտեղադրի այլ ընկերություն»,- NOR ռադիոկայանի հետ զրույցում նշեցին աշխատակիցները։
Այլ տեղեկություն ստանալ կապված ցուցատախտակի հետ մեզ չհաջողվեց։
Կարդացեք նաև՝