NOR ռադիոկայանը բազմիցս անդրադարձել էր, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա, Դիլիֆ և Սպասովկա գյուղերի մինի մարզադաշտերը գտնվում էին անմխիթար վիճակում և ենթակա էին վերանորոգման։
2023 թվականի հոկտեմբերի վերջերին վերոնշյալ գուղերում մեկնարկել էր մինի մարզադաշտերի վերանորոգման աշխատանքները։
Բնակիչները իրենց դժգոհությունը հայտնեցին վերանորոգման աշխատանքներից, նշելով որ մի քանի ամիս է դեռևս միայն հիմքն են լցրել և շատ դանդաղ են առաջ շարժվում:
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Թե, ո՞ր փուլում են գտնվում և արդյո՞ք ցուրտ եղանակային պայմանների դեպքում կշարունակվեն վերոնշյալ աշխատանքները, Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից տեղեկացրեցին, որ այն աշխատանքները որոնք հնարավոր է անցկացնել հիմա` կատարվում են, իսկ մնացածը արդեն կշարունակվի հաջորդ տարի։ Հարկ եղած դեպքում էլ պայմանագիրը կերգարաձգվի։
Հիշեցնենք, որ աշխատանքներն իրականացնում է անհատ ձեռներեց Ռազմիկ Ղումաշյանին պատկանող ընկերությունը։ Նշենք, որ աշխատանքներն մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերի 22 -ին և ժամկետը կավարտվի 2024 թվականի հունվարի 22 -ին, ըստ պայմանագրի։ (NAT230018477)
Հիշեցնենք, որ վերոնշյալ աշխատանքների համար հատկացված է 158 423 լարի, որտեղից 5% -ը ֆինանսավորվում է տեղական բյուջեից իսկ 95% -ը պետական:
Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ որոնք արված են դեկտեմբերի 12 -ին։
Դիլիֆ գյուղի մինի մարզադաշտը․
Սապասովկայի մինի մարզադաշտը․
Փոքր Գոնդուրայի մինի մարզադաշտը․
Կարդացեք նաև՝