Եվրոպական խորհուրդը Վրաստանին շնորհել է ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը որոշումը գրել է «Twitter»-ում։
«Եվրոպական խորհուրդը Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու որոշում է կայացրել։ Եվրամիության խորհուրդը Վրաստանին շնորհել է թեկնածուի կարգավիճակ, և ԵՄ-ն բանակցություններ կսկսի Բոսնիա- Հերցեգովինայի հետ, երբ այն բավարարի անդամակցության չափանիշներին համապատասխանության անհրաժեշտ մակարդակը, և հանձնաժողով է հրավիրել՝ մինչև մարտ պատրաստել զեկույց՝ նման որոշում կայացնելու նպատակով: Հույսի վառ ազդանշան իրենց ժողովրդի և մեր մայրցամաքի համար»,- գրում է Շառլ Միշելը։
Նոյեմբերի 8 -ին Եվրահանձնաժողովը դիմել է Եվրոպական խորհրդին՝ Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու դրական հանձնարարականով։
«Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն 2022 թվականի մարտին հայտարարեց, որ Վրաստանը դիմել է Եվրամիությանը՝ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Նույն թվականի մարտի 3-ին անդամակցության պաշտոնական դիմումը ստորագրեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ 1tv.ge