Վրաստանի կառավարության շրջանների հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Լերի Բառնաբիշվիլին Ռուսթավի քաղաքում մասնակցել է նոր մարդատար ավտոբուսների հանձնման արարողությանը։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ նոր ավտոբուսներ են ձեռք բերվել Վրաստանի շրջանների համար։
Քվեմո Քարթլիի, Մցխեթա-Մթիանեթիի և Սամցխե-Ջավախեթիի շրջանների բնակչությանը կսպասարկի նոր՝ 51 միավոր «Իսուզու» ավտոբուսը։
Նախագծով նախատեսվում է գնել 154 միավոր «Իսուզու» 8 մետրանոց ավտոբուսներ, որոնք կբաշխվեն հանրապետության 38 մունիցիպալիտետներում։
Ավտոբուսները կծառայեն քաղաքացիների ներքին և միջքաղաքային փոխադրումների համար։ Ժամանակակից ստանդարտներով հագեցած ավտոբուսները նախատեսված են 47 ուղևորի համար և հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Նոր, հարմարավետ, EURO 5 ստանդարտի ավտոբուսների ձեռքբերմամբ տարիներ շարունակ կլուծվի մարզերում ապրող մարդկանց ներքին փոխադրումների խնդիրը։
Բացի այդ, կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Նոր ավտոբուսների ձեռքբերման համար բյուջեից հատկացվել է 53 մլն լարի։ Գնումների գործակալության հայտարարած համախմբված մրցույթում հաղթող ճանաչված «Ջիթի գրուպ» ընկերությունն արդեն 51 միավոր ավտոբուս է մատակարարել Վրաստան, գործընթացը շարունակվում է մինչև տարեվերջ, իսկ ավտոբուսների մի մասը երկիր կհասնի աստիճանաբար:
«Վրաստանի վարչապետի որոշմամբ՝ այսօրվանից շրջանների բնակչությունը կունենա ժամանակակից, եվրոպական ստանդարտների մարդատար ավտոբուսներ։ Այս ծրագիրը ծառայում է ներքաղաքային և քաղաքային տրանսպորտի վերականգնմանն ու հետագա զարգացմանը, որի համար հատկացվել է 53 մլն լարի ինչպես տեղական, այնպես էլ կենտրոնական բյուջեից և 154 միավոր «Isuzu» մակնիշի EURO 5 ստանդարտի նոր մարդատար ավտոբուս՝ հարմարեցված հաշմանդամների համար գնվել են։ Ինչպես տեսնում եք, 51 միավոր ավտոբուսներ այսօր տեղում են և կմեկնեն Սամցխե-Ջավախեթի, Մցխեթա-Մթիանեթի և Քվեմո Քարթլիի շրջաններ, իսկ մնացած 20-ը տեղում կլինեն ամսվա վերջին և կուղարկվեն նաև շրջաններ։ Մինչև 2024 թվականի փետրվարի վերջ ավտոբուսների տեղափոխումը կավարտվի։ Նշենք, որ այս որոշումը մեկընդմիշտ կվերացնի մեր մարզերի ներքին և միջքաղաքային փոխադրումների խնդիրը։ Ծրագիրը միանվագ չէ, կառավարության որոշմամբ՝ կախված մարզի մունիցիպալիտետների առանձնահատկություններից ու պահանջներից, ավտոբուսների ու միկրոավտոբուսների գնումը կշարունակվի։ Միաժամանակ, մարզերի զարգացման շրջանակներում ձեռք են բերվել «Իվեկո» ընկերության աղբատար մեքենաներ, որոնց համար արդեն վճարվել է ավելի քան 33 մլն լարի»,- ասաց Լերի Բարնաբիշվիլին։
Ավտոբուսներից բացի, Վրաստանի վարչապետի որոշմամբ, մունիցիպալիտետների համար գնվել են նաև մինչև 90, 10 և 16 խմ տարողությամբ «Իվեկո» աղբատար մեքենաներ, որոնք կբաշխվեն Վրաստանի բոլոր շրջաններին (ընդհանուր 49 մունիցիպալիտետ): Կենտրոնական և տեղական բյուջեներից ձեռք են բերվել աղբատար մեքենաներ, որոնց արժեքը կազմում է ավելի քան 33 մլն լարի։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության շրջանների հետ կապերի վարչությունը։ 1tv.ge