
Վրաստանի և օտարերկրյա քաղաքացիների ինչպես ֆիզիկական, այնպես էլ անձնական ուղեբեռի մանրազնին զննության արդյունքում Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողների կողմից մաքսային անցակետերում՝ «Քութայիսի օդանավակայան» և «Սադախլո» անցակետում հայտնաբերվել են մեծ քանակությամբ չհայտարարագրված ոսկյա զարդեր (ընդհանուր՝ 468,15 գրամ): Այս մասին տեղեկություն է տարածում ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
«Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 47 146,64 լարի։ Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրինախախտ երկու քաղաքացի տուգանվել է 28458,07 լարիի չափով, իսկ մեկ օրինախախտի՝ օտարերկրյա քաղաքացու գործի նյութերը փոխանցվել են ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա արձագանքման համար»,- ասվում է հայտարարությունում: tv9news.ge