
Ռուսաստանի ոսկու պաշարներն առաջին անգամ գերազանցել են 150 միլիարդ դոլարը՝ նոյեմբերին դրամական ոսկու արժեքը կազմել է 151,9 միլիարդ դոլար, համաձայն կարգավորիչի տվյալների։ Սա 3,198 մլրդ դոլարով կամ 2,2%-ով գերազանցում է հոկտեմբերի ցուցանիշը։ Այս մասին հայտնում է РБК-ն։
Ֆիզիկական առումով, գրում է РИА Новости-ն, պաշարները նվազել են մոտ 16 տոննայով՝ մինչև 2315 տոննա, այն նվազում է արդեն երկրորդ ամիսն անընդմեջ։
Դեկտեմբերի սկզբի դրությամբ Ռուսաստանի միջազգային (ոսկե և արժութային) պահուստները կազմել են $592,352 մլրդ, որից արտարժույթը կազմել է $412,261 մլրդ։ tv9news.ge